Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԽ միջնորդները ԵԽԽՎ-ին հորդորում են չանել քայլեր, որոնք կարող են բարդացնել ԼՂ բանակցությունները

ՄԽ միջնորդները ԵԽԽՎ-ին հորդորում են չանել քայլեր, որոնք կարող են բարդացնել ԼՂ բանակցությունները
23.01.2016 | 10:16

ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ՌԴ-ն ներկայացնող Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ԵԽԽՎ-ին չանել քայլեր, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունները։ «Մենք հասկանում ենք, որ ԵԽԽՎ-ն առաջիկայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևեր և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափը։ Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների դրսևորած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չանել քայլեր, որոնք կարող են վնասել ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի խմբին տրված մանդատը կամ էլ բարդացնել բանակցությունները»՝ հայտարարել են համանախագահները։ Նրանք ողջունում են Լեռնային Ղարաբաղ խնդրի լուծման համար բանակցային կարգավորում գտնելու ջանքերը։ Ջեյմս ՈՒոռլիքը, Պիեռ Անդրոն և Իգոր Պոպովը հայտարարում են, որ պատրաստ են համատեղ աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հավատարիմ են խաղաղ կարգավորման գաղափարին։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում սպասվում է, որ քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցները, որոնցում հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետերի թվում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ